Ռեֆորմ Արմենիա ՀԿ-ն ստեղծվել է 2021 թ. պետական բարեփոխումները խթանելու համար։
Կազմակերպությունը հանդես է գալիս առաջարկներով՝ պետական մարմինների վերակազմավորման, փորձագիտական կոմիտեների ստեղծման վերաբերյալ ու սահմանում է ընթացիկ գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները:
Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակներն են.
Պետական մարմինների աշխատանքի մշտադիտարկում, խնդիրների վերհանում, լուծումների առաջարկում, օրենսդրական նախագծերի մշակում և իրավասու մարմիններին ներկայացում
Բանակի, ՀՀ զինված ուժերի և ռազմաարդյունաբերական համալիրի բարեփոխումների խթանում, բարեփոխումների և այլ ծրագրերի մշակում, համակարգում և իրականացում
Տեղեկատվական-վերլուծական, հետազոտական և փորձագիտական գործունեության իրականացում քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական այլ ոլորտներում
Հասարակության շրջանում բանակաշինության զարգացման և բանակի ամրապնդման խնդիրների լուծում, ՀՀ օրենսդրության կատարելագործում
Իր գործունեության մասին հանրությանն իրազեկում, արտասահմանում գործող նմանատիպ հասարակական կազմակերպությունների հետ կապերի ապահովում
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործառույթների իրականացում
Կազմակերպության հիմնական արշավներ.
2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով
Բանակի բարեփոխման նախագծի հիմնական ուղությունների մշակում
Ճանապարհատրանսպորտային բարեփոխման ընդհանուր ու խորածված մշակում