ARZ LAW ապրանքանիշը հիմնվել է 2018 թվականին իրավաբանների, փաստաբանների, այլ ընկերությունների և պետությունների հետ իրավական համագործակցության համար։ ARZ LAW-ն ուղեկցում է ARZ Holding և գործընկեր ֆիրմաներին իրավական հարցերում և աշխատում է իրավական օգնության կարիք ունեցող այլ հաճախորդների հետ:

Մեզ համար ARZ LAW-ն այն գործիքն է, որը օգնում է իրավաբանական հարցերում։ Նա կարող է ուղեկցել մեր բիզնես նախագծերն ու պետական ծրագրերը, պաշտպանել իրավական և դատավարական հարցերում։

Ձեզ համար դա վստահելի գործընկերն է և Ձեր փաստաբանական ընկերությունը: Ահա այն ոլորտները, որոնցում կարող է օգնել ARZ LAW. բիզնեսի ուղեկցնություն, վարչական իրավունք, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք, աշխատանքային հարաբերություններ, պայմանագրեր և թղթաբանություն, ապահովագրություն, բանկային հարցեր, գույքային վեճեր, մտավոր սեփականություն, կորպորատիվ հարաբերություններ, իրավաբանական անձերի ստեղծում/վերակազմակերպում, կատարողական վարույթի սպասարկում, հարկային հարաբերություններ, վարչական ակտերի բողոքարկումը, հողային հարաբերություններ, կառուցապատման և անշարժ գույքի հարցեր, պետական ​​կառույցների հետ դատավարություններ, օտարերկրյա ընկերությունների և պետությունների հետ պայմանագրերի պատրաստում, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնում, ներկայացուցչություն ՀՀ Սահմանադրական դատարանում, ներկայացուցչություն Արբիտրաժային դատարանում, անձի ազատության, պատվի և արժանապատվության պաշտպանություն:

Ֆիլիպ Արզումանյանը (ARZ Holding LLC) և Էդգար Հակոբյանը (Art of Law Attorney Office)

Այն իրավաբաններն ու փաստաբանները, որոնց հետ մենք աշխատում ենք, ունեն ամենաբարդ գործեր վարելու մեծ փորձ և բազմաթիվ դատական հաղթանակներ, սակայն մեզ համար ամենակարևոր չափանիշը՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարողությունն է։ Դա է օգնել փրկել կյանքեր, ունենալ գործնական հաջողությունների և շատ անգամ կվերականգնել արդարությունը: