Պատերազմը ցույց տվեց, որ մենք երկրի համար պիտի անենք ավելին, քան արել ենք նախկինում։ Մենք Հայաստանի ճակատագիրը վստահում էինք պետական կառույցներին. Վարդանը նկարահանում էր պատերազմը, ցույց տալով աշխարհին` ինչ է կատարվում Արցախում, Էրիկը զբաղվում էր լրագրողական ու վերլուծողական աշխատանքներով, Ֆիլիպը բանակի ու կամավորների համար սպառազինություն էր գնում։ Այդ բոլոր գործողությունները անհրաժեշտ էին երկրին ու բանակին, բայց պարզ է դարձել, որ այդ ամենը քիչ էր։ Իրական համակարգային փոփոխությունների համար մեզ պետք է համախմբվել ու սկսել մեր պետության բոլոր ոլորտներում բարեփոխումներ` մեկ թիմով։

Մեր երկրի բարեկեցությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումը կարող են հնարավոր դառնալ որակյալ բարեփոխումների շնորհիվ։ Դրանցից ամենակարևորը հանդիսանում է բանակի բարեփոխումը։

Ինպե՞ս դա իրականացնել

● Բանակի բարեփոխման հիմնական ուղղությունները հաստատել հանրային երկխոսության միջոցով

● Ձևավորել հանձնաժողովներ և կառույցներ, որոնք պատասխանատու են այս կամ այն տարրերի և բարեփոխման ուղղությունների համար

● Մշակել բարեփոխումների ռազմավարություն, խթանել և վերահսկել դրա հետևողական իրականացումը

Ստորև նշված են բանակի բարեփոխման մի քանի ուղղություններ, որոնք մեր թիմը համարում է առանցքային և հրատապ։

1.

Հայաստանը գտնվում է մշտական ռազմական ագրեսիայի սպառնալիքի ներքո։ Այս կարգավիճակը մեզանից պահանջում է անցում դեպի հանրության և բանակի խորը ինտեգրում,այդ թվում` բանակային զորակոչի և ծառայության համակարգի կատարելագործում` հաշվի առնելով զորակոչիկների հմտություններն ու ներուժը, մասնավոր բիզնեսի ներգրավվածություն բարձր տեխնոլոգիական ռազմական արդյունաբերության նախագծերում։

2.

Զինամթերք ձեռք բերելու և ռազմական մասնագետներին վարձատրելու ծախսերը պիտի լինեն առաջնային, իսկ կոռուպցիան պետք է հավասարազոր լինի հայրենիքի դավաճանությանը։ Գնումներ և պատվերներ կատարելիս ՊՆ-ն պետք է առաջնահերթությունը տա հայկական ընկերությունների մատակարարումներին։ Ընդ որում՝ անհրաժեշտ է ստեղծել արտադրվող ապրանքների որակի վերահսկման և խթանման համակարգ։

Հայաստանի ներսում ֆինանսների պահպանումը, աշխատատեղերի ապահովումն ու հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումը թույլ կտան ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր, որը երկրին հնարավորություն կտա շահույթ բերել երկարաժամկետ հեռանկարում։

3.

Տարբեր պատճառներով ներկա պահին հանրության և երկրի ռազմական ղեկավարության միջև առկա է փոխվստահության ճգնաժամ։ Վստահության վերականգնումը հնարավոր է բարեփոխումների իրականացման ֆոնին նրանց միջև ազնիվ և բաց երկխոսություն կառուցելով։

Բոլոր բաց գործընթացները պետք է հասանելի լինեն քաղաքացիների կողմից մոնիտորինգի համար։ Որոշ գործընթացների և փաստաթղթերի գաղտնի կարգավիճակը չպետք է հանրության շրջանում ակնհայտ հարցեր ու կասկածներ առաջացնի։

4.

Անհրաժեշտ է ՊՆ-ի կադրային քաղաքականության վերանայում` մասնավորապես կադրերի պրոֆեսիոնալ համապատասխանության ​​չափանիշների մշակում, ծառայողական աճի համակարգի ստեղծում, որը կխրախուսի նրանց, ովքեր ցանկանում են և կարողանում են զարգանալ, ովքեր գիտակցում են սպառնալիքները և ունեն իրավիճակի իրատեսական պատկերացում, հասկանում են իրենց առջև դրված առաջադրանքների մասշտաբները և արմատական ​​փոփոխությունների անհրաժեշտությունը։

Մենք պետք է աջակցենք նպատակասլաց, արդյունավետ, ինտելեկտուալ, կարգապահ ծառայողներին, ովքեր ընդունակ են լինել նախաձեռնող։ Բանակում պետք է արմատախիլ արվի անձնական շահը հանրային շահից վեր դասելու ցանկացած փորձ։

5.

Այսօրվա բանակի ամենամեծ խնդիրներից մեկը պահեստազորների մոբիլիզացման համակարգն է։ Այն պետք է կազմվի նորից և օպտիմալացվի հասարակության լայն շերտերի համար։ Հարկավոր է հասնել պահեստազորայինների մաքսիմալ արդյունավետ բաշխմանը` հաշվի առնելով նրանց կարողություններն ու ռազմական մասնագիտացումը։

An effective system to support the combat capability of reservists is required. Participation in military training camps should not only be honorable, but also useful for civilian life and career.

6.

Պահանջվում է պահեստազորայինների մարտունակության արդյունավետ աջակցման համակարգ։ Ռազմական հավաքներին մասնակցությունը պետք է լինի ոչ միայն պատվաբեր, այլև օգտակար իրենց քաղաքացիական կյանքի և կարիերայի համար։

Բանակի առանցքային խնդիրներից մեկը մարտական գործողություններ վարելու արդիական կանոնակարգի բացակայությունն է։ Այս խնդիրը կարող են լուծել ռազմավերլուծական կենտրոնները, որոնք կատարելու են ՊՆ-ի պատվերները։ Անցած պատերազմի հանգամանքների հետազոտությունների ու հակառակորդի հետ բազում բախումների մասին տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև ուսումնասիրելով համաշխարհային փորձը` մենք պետք է մշակենք պատերազմների և հատուկ գործողությունների բազմաթիվ սցենարներ։ Նրանք պետք է ներառեն ոչ միայն մարտական գործողություններ, այլև թիկունքի աջակցություն, մեդիա պատերազմներ, դիվանագիտական աշխատանք և փափուկ ուժի գործածում։

Կարդալ ավելին