2015 / Ավիացիա. Նոր ավիաուղիներ

Ավիացիա. Նոր ավիաուղիներ


Վերջին տասնամյակները նշանավորվել են համաշխարհային ավիացիայի զգալի փոփոխություններով. միջմայրցամաքային թռիչքները սկսել են իրականացնել հիմնականում այն ավիաընկերությունները, որոնց բազային օդանավակայանները ունեն տարանցիկ առավելություններ: 

Հայաստանի աշխարհագրական դիրքն ու մերձակայությունը Եվրոպային տալիս է հնարավորություններ հայկական ավիացիայի համար՝ հատկապես խոշոր միջմայրցամաքային ավիաընկերության ստեղծման դեպքում։ 

Հայաստանից մինչև Եվրոպայի միջին ու փոքր օդանավակայանների հեռավորության հաշվին հնարավոր է արևմտյան ուղղություններում օգտագործել նեղիրան միջին հեռահարության ինքնաթիռներ և ուղևորահոսքը հովհարաձև եղանակով բաշխել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներով

Արևելյան ուղղություններում նախապատվությունը տրվում է լայնիրան երկար հեռահարության ինքնաթիռների շահագործմանը:  


Հայաստանում տրանսֆերով միջմայրցամաքային թռիչքի դեպքում հնարավոր է սահմանափակվել երկու թռիչքով երեքի փոխարեն՝ գրեթե բոլոր ուղղությունների համար

Հայաստանից դեպի Եվրոպա երեկոյան չվերթները ժամանում են երեկոյան ժամերին, իսկ Եվրոպայից դեպի Հայաստան գիշերային չվերթները կարող են ժամանել առավոտյան, ինչն օգնում է օդային երթևեկության և տրանսֆերները արդյունավետ կառավարմանը:

Ավիացիոն ենթակառուցվածք ու նավատորմ.

  • «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումն ու արդիականացումը (տարեկան մինչև 120 մլն ուղևոր), մինչև 3 նոր թռիչքուղու կառուցում:  
  • Անհրաժեշտ ավիապարկ. մինչև 250 լայնիրան ու նեղիրան ինքնաթիռներ (ֆինանսական կամ օպերատիվ լիզինգ):  
  • Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստում. բավարար տեխնիկական ու կազմակերպչական իրավասություն ունեցող գործընկերների ներգրավվում:


Նախագծից բխող շահերն ու հնարավորությունները.

  • Լոգիստիկայի կտրուկ օպտիմիզացում
  • Աշխարհագրական մեծ ընդգրկում
  • Բնապահպանական ծախսերի կրճատում
  • Բեռնափոխադրումների շուկայի գրավում 
  • Ժամանակակից ինքնաթիռների շահագործում
  • Աշխատատեղերի ստեղծում
  • Հայաստանի տնտեսական աճ և զարգացում


Նախագծի շուրջ իրականացվում են բանակցություններ անհրաժեշտ իրավասություն ունեցող ընկերությունների հետ: Նախագիծը պետք է ստանա պետական ծրագրի կարգավիճակ:

Կիսվել այս էջով
Reddit

Եկեք մնանք կապի մեջ:

Ուղարկելով ձեր կոնտակտները՝ դուք համաձայնվում եք տվյալների մշակման ու մուտքային հաղորդագրություններ ստանալու հետ։

ARZ LAW
Իրավաբանական ծառայություն