Պետական ծրագիր / ՌեֆորմԱրմենիա հ/կ

ReformArmenia NGO-ն ստեղծվել է 2021 թ. ՀՀ պետական բարեփոխումների իրականացմանը նպաստելու առաքելությամբ։ Կազմակերպությունը ներկայացնում է առաջարկներ պետական մարմինների վերակազմավորման, փորձագիտական կոմիտեների ստեղծման վերաբերյալ, նախաձեռնում է բարեփոխումներ, սահմանում ընթացիկ գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները:
 

Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակներն են.

  • Պետական մարմինների աշխատանքի մշտադիտարկումը, խնդիրների վերհանումը, լուծումների առաջարկումը, օրենսդրական նախագծերի մշակումը և իրավասու մարմիններին ներկայացումը
  • Բանակի, ՀՀ զինված ուժերի և ռազմաարդյունաբերական համալիրի բարեփոխումների խթանում, բարեփոխումների և այլ ծրագրերի մշակում, համակարգում և իրականացում 
  • Տեղեկատվական-վերլուծական, հետազոտական և փորձագիտական գործունեության իրականացում քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական այլ ոլորտներում
  • Հասարակության շրջանում բանակաշինության զարգացման և բանակի ամրապնդման խնդիրների լուծումը, ՀՀ օրենսդրության կատարելագործման
    նպաստելը
  • Իր գործունեության մասին հանրությանն իրազեկումը, արտասահմանում գործող նմանատիպ հասարակական կազմակերպությունների հետ կապերի ապահովումը
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործառույթների իրականացումը


Կազմակերպության առաջին նախագիծը եղել է 2020 թվականի պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնումը:

 

Previous
Next