2024 / Վանաձորի քիմիական կլաստեր

Վանաձորի քիմիական կլաստեր


Նախագիծը նախատեսում է Վանաձորի քիմիական կոմբինատի հիման վրա քիմիական արտադրանքի արդյունաբերական կլաստերի ստեղծում: Արտադրության հիմնական պրոդուկտները
ազոտային պարարտանյութերն են, որոնք բորսայական ապրանք են ու որոնց շուկան ցուցաբերում է կայուն աճ:

Առաջարկված արտադրական շղթան հնարավորություն է տալիս ընդլայնել կլաստերի արտադրանքի տեսականին. ջրածին, կորունդներ, սիլիցիումի հիման վրա ստացված բյուրեղներ և արևային էներգիայի համար նախատեսված թիթեղներ։

Նախնական պայմանավորվածությունների համաձայն նախագծի պարամետրեր.

  • Նախագծի արժեքը՝ $600 միլիոն
  • Իրականացումը՝ 3 տարի
  • Տարեկան հզորություն՝ 1 մլն տոննա


Նախատեսվող գործարանները համապատասխանում են էկոլոգիական պահանջներին և դասակարգվում են՝ որպես կանաչ արտադրություն:

Կլաստերի ու նրա ենթակառուցվածքների ազդեցությունը քաղաքի կյանքի վրա միտված են բարելավելու էկոլոգիական իրավիճակը:

  • Վանաձորն ունի իրեն Երևանի ու միջազգային նավահանգիստների հետ կապող երկաթուղի, որը կարող է ենթարկվել նորացման և ընդլայնման:

  • Դեպի Վանաձոր կարող է մատակարարվել Սևանա լճի մերձակայքում արևային մարտկոցներով արտադրվող էլեկտրաէներգիան:

Նախագիծը ներառում է բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում ինչպես Վանաձորի բնակինչների, այնպես էլ այլ մասնագետների համար:

Ուղղություն 1.
Էլեկտրաէներգիան օգտագործվում է ջրի մոլեկուլները ջրածնի և թթվածնի բաժանելու համար (էլեկտրոլիզ):

Ուղղություն 2.
Բնական գազը վերածվում է ածխածնի օքսիդի և ջրածնի (պիրոլիզ)։ Օդը կրիոգեն կերպով բաժանվում է ազոտի և թթվածնի:

  • Փուլ 1. օգտագործելով կատալիտիկ սինթեզի մեթոդը ազոտից և ջրածնից ստացվում է ամոնիակ:
  • Փուլ 2. ամոնիակի օքսիդացման կատալիտիկ միջոցով ամոնիակից և թթվածնից ստացվում է ազոտական թթուն:
  • Փուլ 3A. հավելման ռեակցիայի միջոցով ազոտական թթվից և ամոնիակից ստացվում է ամոնիակի սելիտրա:
  • Փուլ 3B. կատալիտիկ մեթոդով ջրածնից, ազոտից և ածխածնից ստացվում է կարբամիդ:


Նախագծի շուրջ իրականացվում են բ
անակցություններ անհրաժեշտ իրավասություն ունեցող ընկերությունների հետ: Նախագիծը պետք է ստանա պետական ծրագրի կարգավիճակ:

 

Կիսվել այս էջով
Reddit

Եկեք մնանք կապի մեջ:

Ուղարկելով ձեր կոնտակտները՝ դուք համաձայնվում եք տվյալների մշակման ու մուտքային հաղորդագրություններ ստանալու հետ։

ARZ LAW
Իրավաբանական ծառայություն